Մատչելիության հղումներ

Իսրայելի Ավիացիոն արդյունաբերական ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել


Իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարք, արխիվ

Իսրայելի Ավիացիոն արդյունաբերական ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի հարկային նախարարությունը:

Ավելի վաղ Բաքուն այդ ընկերությունից ձեռք էր բերել Harop անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ: Harop-ը իրենից ներկայացնում է ինքնակառավարվող ռումբ-ինքնաթիռ, որը նախատեսված է վերացնելու թշնամու հակաօդային պաշտպանությունը առաջին գծում, նշված է հաղորդագրությունում:

2017 թվականին Իսրայելի սպառազինություն արտադրող հսկաներից մեկը՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությունը, սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ մամուլը պարզել էր, որ ընկերության աշխատակիցները Ադրբեջան այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել էին հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով:

XS
SM
MD
LG