Մատչելիության հղումներ

Պեկինը Վաշինգտոնին հորդորում է բանակցել Փհենյանի հետ


Չինաստանի ԱԳ նախարար Վան Յի, արխիվ
Չինաստանի ԱԳ նախարար Վան Յի, արխիվ

Չինաստանը գովեստով է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու մասին Հյուսիսային Կորեայի հայտարարությանը:

Մալայզիայի արտգործնախարար Սայֆուդին Աբդուլահի հետ համատեղ ասուլիսում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին Վաշինգտոնին կոչ է արել առավել կառուցողական արձագանքել Փհենյանից ստացվող ազդակներին:

«Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հետ միջուկային թեմայով երկխոսությունը շարունակելու Հյուսիսային Կորեայի արտահայտած պատրաստակամությունը: Մենք համոզված ենք, որ դա Փհենյանի կողմից կարևոր քայլ է, որը թույլ կտա առաջ տանել Կորեական թերակղզու խնդիրների քաղաքական լուծումը», - ասել է Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նա հույս է հայտնել, որ մինչև այս ամսվա վերջ Հյուսիսային Կորեան և Միացյալ Նահանգները վերսկսեն բանակցությունները:

XS
SM
MD
LG