Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեմոկրատները քննում են՝ արդյո՞ք Թրամփը ճնշում չի գործադրել Ուկրաինայի վրա Բայդենի հարցով


ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդեն, հուլիս, 2019թ․
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդեն, հուլիս, 2019թ․

Ամերիկացի դեմոկրատները հետաքննություն են սկսել պարզելու՝ արդյո՞ք նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում չի գործադրել Ուկրաինայի վրա՝ նախագահական առաջիկա ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենին վարկաբեկող տեղեկություններ ստանալու համար:

Քննությամբ զբաղվում են Ներկայացուցիչների պալատի միանգամից երեք հանձնաժողովներ, որոնք կասկածներ ունեն, թե Սպիտակ տան ղեկավարը իրեն անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար սպառնացել է զրկել Ուկրաինային 250 միլիոն դոլարի ռազմական օգնությունից: Օրենսդիրները Թրամփի վարչակազմից պահանջել են մինչև սեպտեմբերի 16-ը այս խնդրին վերաբերող փաստաթղթեր տրամադրել, այդ թվում՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցի սղագրությունը:

Ուկրաինայի հետ Բայդենի կապերն ուշադրության կենտրոնում են հայտնվել նրա որդու՝ Հանթերի պատճառով, ով տարիներ առաջ աշխատել է ուկրաինական խոշորագույն ընկերություններից մեկի տնօրենների խորհրդում:

XS
SM
MD
LG