Մատչելիության հղումներ

Նավալնու գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին քվեարկում է ընտրություններում, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2019թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին քվեարկում է ընտրություններում, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2019թ․

Ռուսաստանցի իրավապահները խուզարկություններ են սկսել Կրեմլի քննադատ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնու շտաբերում:

Ըստ հաղորդումների, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում հինգ քաղաքներում բացված գրասենյակներում, ինչպես նաև Նավալնու աջակիցների բնակարաններում: Թե կոնկրետ ինչ նպատակով՝ առայժմ չի նշվում:

Ընդդիմությունը պնդում է, թե սա իշխանության պատասխանն է կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններին, որտեղ Նավալնու աջակցությամբ համակարգային ընդդիմությանը հաջողվել է ստանալ Մոսկվայի խորհրդարանի 45 տեղերից 20-ը:

XS
SM
MD
LG