Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախկին փոխվարչապետը պատրաստվում է նոր քաղաքական ուժ հիմնել


Ալի Բաբաջանը Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնում ժամանել է Երևան՝ մասնակցելու ՍԾՏՀ նիստին, 16-ը ապրիլի, 2009թ․
Ալի Բաբաջանը Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնում ժամանել է Երևան՝ մասնակցելու ՍԾՏՀ նիստին, 16-ը ապրիլի, 2009թ․

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը պատրաստվում է մինչև այս տարեվերջ նոր քաղաքական ուժ հիմնել՝ իշխող կուսակցությանը մարտահրավեր նետելու համար:

Բաբաջանը նախագահ Ռեջեփ Էրդողանի երբեմնի կուսակիցն էր, կանգնած էր նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ակունքներում, սակայն անցած հուլիսին հեռացավ, իր խոսքով՝ «խորը տարաձայնությունների» պատճառով:

«Կարար» օրաթերթին տված հարցազրույցում Բաբաջանը պնդել է, թե դեռ համախոհներ է փնտրում, ընդգծելով՝ մտադիր է քաղաքական ուժը հիմնել մինչև 2020-ը:

Էրդողանի կուսակցությունը, որ 2002-ից հաղթում է բոլոր խորհրդարանական ընտրություններում, անցած հունիսին առաջին խոշոր պարտությունը կրեց՝ ընդդիմությանը զիջելով Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը:

XS
SM
MD
LG