Today’s Zaman-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարը ասել է. - «Մենք չենք փորձում սպառնալ: Մենք չեն ասում` եթե դուք այս բանաձեւը ընդունեք, մենք այս կամ այն կերպ կվարվենք: Պարզապես մենք նրանց [ամերիկացիներին] ներկայացնում ենք Հարավային Կովկասում առկա իրավիճակը»:
«Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը երբեք այսքան մոտ չի եղել: Չեմ ասում, թե մենք որոշակի լուծման ենք եկել, սակայն մենք շատ մոտ ենք [դրան]», - հայտարարել է Բաբաջանը:
Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ առաջիկա 3-4 շաբաթներին թուրք դիվանագետների 5 հոգուց բաղկացած թիմը կայցելի Միացյալ Նահանգներ եւ հանդիպումներ կունենա ամերիկացի պաշտոնյաների հետ:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի խնդիրը քննարկվելու է նաեւ մարտի 7-ին նախատեսված` Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Թուրքիա կատարելիք այցի ժամանակ: