Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Արցախի ժողովրդին ազատ, արդար և մրցակցային ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Արցախի ժողովրդին ազատ, արդար և մրցակցային ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ:

«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: Շնորհավորում եմ նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Արցախում ՏԻՄ ընտրությունները անցկացվեցին երեկ: Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատությանը» տեղեկացրել են՝ քվեարկության ընթացքի վերաբերյալ լուրջ ահազանգեր չեն եղել։

XS
SM
MD
LG