Մատչելիության հղումներ

Մակրոնը և Պուտինը քննարկել են Ուկրաինայի և Իրանի շուրջ ստեղծված կացությունը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Բրեգանսոն, 19-ը օգոստոսի, 2019թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Բրեգանսոն, 19-ը օգոստոսի, 2019թ․

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները և Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի ապագան: Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի միջև կայացած հեռախոսազրույցի մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նախագահների զրույցը կայացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի այսօր մեկնարկող այցից առաջ: Մոսկվայում Լը Դրիանը հանդիպելու է Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:

Կիրակի երեկոյան ֆրանսիական մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Լը Դրիանը նշել է, որ «Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման մասին խոսելը դեռ վաղ է»:

Անդրադառնալով Իրանի խնդրին` Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է․ - «Իրանի արձագանքը ամերիկացիների վատ որոշմանը ևս լավը չէր: Իրանցիների պատասխանը վատն էր, քանի որ միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շեմի նվազեցումը ի վերջո հանգեցնում է իրավիճակի սրմանը և չի նպաստում փոխադարձ համաձայնությունների ձեռքբերմանը»:

XS
SM
MD
LG