Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի


Սեպտեմբերի 8-10-ը շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանը 8-9-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 8-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG