Մատչելիության հղումներ

Մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն


Ռոբերտ Մուգաբե, նոյեմբեր, 2017թ․
Ռոբերտ Մուգաբե, նոյեմբեր, 2017թ․

96 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ, ապագաղութացման պայքարի առաջամարտիկ Ռոբերտ Մուգաբեն:

Մուգաբեն վարչապետի պաշտոնը ստանձնել էր 1980 թվականին, երբ երկիրը անկախություն էր ստացել Մեծ Բրիտանիայից, 7 տարի անց ինքն իրեն նշանակել նախագահ և այդ պաշտոնում մնացել ավելի քան 30 տարի՝ ստանալով բռնապետի համբավ:

Երկու տարի առաջ Մուգաբեի դեմ զանգվածային ցույցեր էին սկսվել՝ կոռուպցիայի, ընտրությունները կեղծելու ու մարդու իրավունքները ոտնահարելու համար, ստիպելով նրան հրաժարական տալ:

Արևմտյան լրատվամիջոցները փաստում են՝ նա մեկն էր Աֆրիկայի հակասական առաջնորդներից, որ իշխանության եկավ՝ պայքարելով սեփական երկրի անկախության համար, և հեռացավ սեփական բանակի պարտադրանքով:

XS
SM
MD
LG