Զիմբաբվեում զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին և նրա կնոջը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ զինվորականները ձերբակալել էին ֆինանսների նախարարին և վերահսկողության տակ վերցրել հեռուստաաշտարակը: Միաժամանակ, զինվորականները հայտարարել են, թե հեղաշրջում չեն իրականացնում, և Մուգաբեին ու նրա ընտանիքին ոչինչ չի սպառնում:
93-ամյա Ռոբերտ Մուգաբեն 1987 թվականից Զիմբաբվեի նախագահն է, մինչ այդ՝ 1980 թվականից զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: