Թեհրանը այսօր պաշտոնապես տեղեկացրել է Եվրամիությանը, որ ետ է կանգնել միջուկային փորձարկումներն ու հետազոտությունները սահմանափակելու պարտավորությունից, որը ստանձնել էր 2015-ին գերտերությունների հետ կնքված գործարքով:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այդ մասին նամակ է ուղարկել Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիին, փաստելով, որ Թեհրանը գնում է այդ քայլին համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանն ի պատասխան:
Անցած մայիսին Թեհրանը 60 օր էր տվել Եվրամիությանը՝ Իրանի հանդեպ սահմանված ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար, ինչը, ըստ Իրանի, եվրոպական ընտանիքը չի հաջողել: