Մատչելիության հղումներ

Համայնքների պալատը վերջնականապես դուրս է գալիս Բորիս Ջոնսոնի վերահսկողությունից


Միացյալ Թագավորություն - Վարչապետ Բորիս Ջոնսոնը հետևում է Համայնքների պալատի քվեարկության արդյունքների հրապարակմանը, Լոնդոն, 4-ը սեպտեմբերի, 2019թ․

Համայնքների պալատը չորեքշաբթի երեկոյան կողմ քվեարկեց ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության հեղինակած օրինագծին, որի համաձայն՝ Բորիս Ջոնսոնի կառավարությունը զրկվում է առանց Բրյուսելի հետ համաձայնագիր կնքելու Եվրամիությունը լքելու հնարավորությունից:

Բացի այդ, օրինագծով նախատեսվում է, որ եթե մինչև սահմանված վերջնաժամկետը` հոկտեմբերի 31-ը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը և ԵՄ ղեկավարությունը չկարողանան ընդհանուր հայտարարի գալ, Բորիս Ջոնսոնը պետք է երկարաձգի «Բրեքզիթ»-ի ժամկետը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Համայնքների պալատը նաև դեմ արտահայտվեց հոկտեմբերի 15-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու կառավարության առաջարկին:

XS
SM
MD
LG