Մատչելիության հղումներ

Արևմտյան Բալկանների հարցով ԱՄՆ նոր բանագնացը առաջնահերթ է համարում Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսությունը


Արևմտյան Բալկանների հարցով ԱՄՆ բանագնաց Մեթյու Փալմեր, արխիվ
Արևմտյան Բալկանների հարցով ԱՄՆ բանագնաց Մեթյու Փալմեր, արխիվ

Արևմտյան Բալկանների հարցով ԱՄՆ նոր բանագնաց Մեթյու Փալմերը հայտարարել է, որ իր առաջնահերթությունն է Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսություն սկսելը։ Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Ելույթ ունենալով Սլովենիայի Բլեդ ռազմավարական ֆորումում, Փալմերն ասել է, որ իր առաջին քայլը «կողմերին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելն է»:

Նա վերահաստատել է հունիսին արած իր դիտարկումները՝ մասնավորապես կոչ անելով Կոսովոյին հրաժարվել Սերբիայից ներմուծման 100 տոկոս մաքսատուրքից:

Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008 թվականին: Չնայած ավելի քան 110 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը, այնուհանդերձ Բելգրադն այն չի ճանաչում:

XS
SM
MD
LG