Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր խորհրդարանում ունեցած ելույթում խոստացել է ջանքեր գործադրել երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ:
«Ապագա ընտրությունները պետք է բազմակուսակցական համակարգի զարգացման ճանապարհ բացեն», - նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ժողովրդին ուղղված ամենամյա առաջին ուղերձում հայտարարել է Տոկաևը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը պետք է ավելի հանդուրժող լինի նաև բողոքի փողոցային ակցիաների նկատմամբ: «Եթե փողոցային խաղաղ ակցիաների նպատակը օրենքի խախտումը չէ, ապա դրանց կազմակերպումը պետք է թույլատրվի, այդ ակցիաների անցկացման համար պետք է հատուկ վայրեր սահմանվեն, որոնք չպետք է լինեն քաղաքների արվարձաններում», - նշում էր Տոկաևը: