Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Ղազախստանում


Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթիում և մայրաքաղաք Նուր-Սուլթանում կիրակի օրը տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը:

Իշխանությունների հետ համաձայնեցված հավաքը այս երկրում անսովոր երևույթ է։Կառավարությունը թերևս առաջին անգամ պաշտոնապես թույլատրել է ընդդիմությանը հանրային միջոցառում անցկացնել: Ավելի վաղ Ալմաթիում իշխանությունները ավելի քան երեսուն անգամ հրաժարվել են նման թույլտվություն տալ այսօրվա հանրահավաքի կազմակերպիչներին:

Մի քանի հարյուրի հասնող ցուցարարները իշխանություններից պահանջում են փոխել հավաքների թույլտվության կարգը, հնչել են նաև սահմանադրական բարեփոխումների և ժողովրդավարացման կոչեր: Ցուցարարներից մեկը երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով հրաժարականից հետո էլ իր ձեռքում է պահում իշխանությունը, կոչ է արել «իջնել ժողովրդի շալակից»:

Ղազախստանում հունիսի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով նախագահ է ընտրվել Կասըմ-Ժոմարտ Տոկաևը։ Ընտրություններն ուղեկցվել են աննախադեպ բողոքի ակցիաներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG