Մատչելիության հղումներ

Բակո Սահակյան․ «Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին»


Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

«1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն», - ասված է Արցախի Հանրապետության օրվա առթիվ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

«Դա դժվարին, բայց և պատվաբեր ճանապարհ էր, որը մենք անցանք մայր Հայաստանի ու սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ», - ասված է ուղերձում, որ հրապարակված է Արցախի նախագահի պաշտոնական կայքէջում:

«Եվ այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը, հետևողականորեն ու շարունակաբար ամրապնդելով մեր անկախ ու ժողովրդավարական պետությունը, ամուր հիմք դնելով սերունդների հուսալի ապագայի համար», - իր ուղերձում ընդգծում է Բակո Սահակյանը:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Արցախի Հանրապետության օրը շնորհավորել են նաև Հայաստանի ղեկավարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG