Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության


Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել, որում, մասնավորապես, ասված է․ - «Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով՝ գրեթե ողջ համակարգն այսօրվանից մեկ ամսով անցել է ուժեղացված ծառայության:
Բոլոր ուսումնական հաստատությունների մոտ կլինեն ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է»:

ՀՀ ոստիկանությունը նաև շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին, ուսանողներին ու դասախոսներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG