Մատչելիության հղումներ

«Ձևավորում ենք մեր ունեցած կարևորագույն հարստությունը` գիտակ և ստեղծարար քաղաքացուն»․ Արայիկ Հարությունյան


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ուղերձ է հրապարակել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Սեպտեմբերի մեկին մեկնարկում է մեր առաքելության կարևոր ու պատասխանատու շրջափուլը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը` մի մասը կրթելով, մյուս մասը` կրթվելով, ձևավորում ենք մեր ունեցած կարևորագույն հարստությունը` գիտակ և ստեղծարար քաղաքացուն», - գրել է նախարարը։

«Ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն առավոտյան արթնանա այն գիտակցմամբ, որ այդ օրվա կատարած աշխատանքից ու ջանքերից է կախված իր ու իր երկրի ապագան, և կարդացած յուրաքանչյուր գիրք, ձեռք բերված յուրաքանչյուր հմտություն ու ունեցած ցանկացած հաջողություն այն հենասյուններն են, որոնց վրա կառուցվում է պետությունը», - նշել է նա՝ շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և բոլորին մաղթել արդյունավետ աշխատանք ու այդ աշխատանքը սիրելու երջանկություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG