Մատչելիության հղումներ

Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից տուժած հայաստանցիներից երկուսն այսօր առավոտյան տեղափոխվել են երևանյան հիվանդանոցներ


Թբիլիսիի մոտակայքում երեկ տեղի ունեցած ավտովթարից տուժած Հայաստանի քաղաքացիներից Լենա Մ.-ն այսօր առավոտյան տեղափոխվել է ՀՀ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Աննա Ա.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31֊ին՝ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Պարզվել է, որ զոհվել է 2 (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.) և տուժել 18 ՀՀ քաղաքացի: Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել էին Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ: Տուժածները՝ Լենա Մ.-ն, Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն և Աննա Ա.-ն առյաժմ գտնվում են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG