Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան օրվա առթիվ։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Հարգանքի են արժանի Ձեր բազմամյա, արգասաբեր ջանքերը՝ Բելառուսի շահերի պաշտպանության, ժողովրդի բարեկեցության ապահովման և կյանքի որակի բարձրացման ուղղությամբ»:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի Հայաստանի և Բելառուսի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հարստացնել որակապես նոր բովանդակությամբ, այդ թվում և՛ ԵԱՏՄ, և՛ այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխշահավետ համագործակցության միջոցով` ի շահ մեր երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, քաջառողջություն, բարգավաճում և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ», - նշված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG