Մատչելիության հղումներ

«Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կալանավորված անձի դին կախված վիճակում


«Գորիս» քրեակատարողական հիմնարկում այսօր առավոտյան հայտնաբերվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։

«Արմենպրես» գործակալությունը, հղում կատարելով Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնին, նշում է, որ Սայունցը կալանավորվել էր 29.03.2019թ., իր դիմումի համաձայն՝ 03.07.2019թ.-ից խցում պահվել է միայնակ, մեղադրվել է Իրանից շուրջ 200 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու և թմրամիջոցի ձեռք բերման փորձի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG