Մատչելիության հղումներ

Շիկահող գյուղում այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը մեկուսացվել է


Օգոստոսի 28-ին, ժամը 06:15-ին Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 46 փրկարար ծառայող, թիվ N զորամասի 50 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 26, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից, 1 ջրատար ավտոմեքենա և գյուղի բնակիչներ:

Հիշեցնենք. որ ս.թ. օգոստոսի 27-ին, ժամը 12:10-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG