Մատչելիության հղումներ

Մակրոնը կոչ է անում Իրանի և ԱՄՆ նախագահների հանդիպում կազմակերպել


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է անում Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարներին հանդիպել` քննարկելու համար Իսլամական հանրապետության շուրջ ծավալվող վերջին զարգացումները:

«Մենք ստեղծել ենք այդ հանդիպման համար հնարավոր պայմանները», - այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Բիարիցում «Մեծ յոթնյակի» հերթական համաժողովի ավարտին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:

Մակրոնը նաև պնդել է, որ Իրանը պետք է կատարի միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները:

«Իրանը երբեք չպետք է իր զինանոցում միջուկային զենք ունենա», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG