Մատչելիության հղումներ

Հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում․ կան տուժածներ


Այսօր ժամը 15:47 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35 հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկություն տրամադրել:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, հրդեհի հետևանքով տուժած չորս անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, լուրջ խնդիրներ նրանք չունեն՝ ծխահարվել են ու ստանում են առաջին օգնություն:

Ըստ Նիկողոսյանի, ևս երկու տուժած, որոնք նախապես գտնվում էին նույն բժշկական կենտրոնում, տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոցի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս ստանում են համապատասխան բժշկական օգնություն։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG