Մատչելիության հղումներ

Կրասնոդարի երկրամասում ավտովթարի հետևանքով երեք հայաստանցի է մահացել, մեկը՝ մարմնական վնասվածքներ ստացել


Լուսանկարը՝ ՀՀ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԻՆ-ի

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երեք հայաստանցիներ են մահացել, ևս մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 22:28 Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21 Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, բախվել են Opel Zafira և Nissan Qashqai մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով մահացել է 4 մարդ, 3-ը՝ ՀՀ քաղաքացի. Վաղինակ Ն., ծնված 1984 թ․, Աննա Ա., ծնված 1988 թ․ և Մարգո Հ., ծնված 1938 թ․, և տուժել 5-ը, 1-ը՝ ՀՀ քաղաքացի։

Տուժած ՀՀ քաղաքացի 6-ամյա Գայանե Դ.-ն տեղափոխվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG