Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառին հարակից Մեղրասարում հրդեհ է բռնկվել. Արարատի մարզպետ


Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել:

«ԱԻՆ և Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի», - ասված է մարզպետի գրառման մեջ:

Երկու տարի առաջ՝ 2017-ի օգոստոսին, Խոսրովի արգելոցում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի մարումը օրեր տևեց, այն էլ՝ միայն Ռուսաստանից հրավիրված հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի օգնությամբ: Հրդեհի հետևանքով այրվեց մոտ 3 հազար հեկտար տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG