Մատչելիության հղումներ

Կիև է ժամանել Ռուսաստանի օմբուդսմենը


Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովա, արխիվ
Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովա, արխիվ

Ուկրաինական և ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Կիև է ժամանել Ռուսաստանի օմբուդսմենը: Տատյանա Մոսկալկովայի մեկօրյա այցի մանրամասները հայտնի չեն:

Ավելի վաղ մամուլը գրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են «33-ը՝ 33-ի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման շուրջ: Ըստ այդ հաղորդումների՝ հայրենիք կվերադարձվեն նաև ուկրաինացի նավաստիները, ովքեր ռուսաստանյան զինուժի կողմից ձերբակալվել են անցյալ տարի:

Առայժմ հայտնի չէ նաև, թե արդյոք ուկրաինացի ամենահայտնի կալանավորը՝ ահաբեկչության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված կինոռեժիսոր Օլեգ Սենցովը ազատ կարձակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG