Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կշարունակի բարձրանալ


Օդի ջերմաստիճանը Երևանում այս շաբաթ կգերազանցի +38 աստիճանը
Օդի ջերմաստիճանը Երևանում այս շաբաթ կգերազանցի +38 աստիճանը

Հայաստանի տարածքում օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կշարունակի բարձրանալ:

ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG