Մատչելիության հղումներ

«Զվարթնոց» օդանավակայանում Փարիզ մեկնող ուղևորի ուղեբեռում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ


«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից օգոստոսի 8-ին ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ, տեղեկացնում է օդանավակայանի ֆեյսբուքյան էջը։

Համաձայն սահմանված ընթացակարգի կազմվել է համապատասխան արձանագրություն, ուղևորն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG