Մատչելիության հղումներ

Մադուրոն իր կառավարության ներկայացուցիչներին արգելել է բանակցել ընդդիմության հետ


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արգելել է իր կառավարության ներկայացուցիչներին մասնակցել քաղաքական ընդդիմության հետ ավելի վաղ պլանավորված բանակցություններին, ինչպես նշվում է՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով:

Հանդիպումը նախատեսված է Բարբասում՝ օգոստոսի 8-ին և 9-ին:

Օգոստոսի 5-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սառեցնել վենեսուելական կառավարության ԱՄՆ-ում գտնվող բոլոր ակտիվները և արգելել Վենեսուելայի իշխանությունների հետ գործարքները:

Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության առաջին անուղղակի բանակցությունները տեղի են ունեցել մայիսին Օսլոյում՝ նորվեգական կառավարության միջնորդությամբ: Կողմերը փորձում են երկրում օր-օրի խորացող քաղաքական ճգնաժամի կարգավորման ուղիներ գտնել:

Ներքաղաքական անկայունության ֆոնին Վենեսուելայում տնտեսական իրավիճակը վատթարանում է, երկիրը լքել է ավելի քան 4 միլիոն մարդ, տարբեր շրջաններում սննդամթերքի և ամենօրյա օգտագործման ապրանքների պակաս կա: ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում Վենեսուելայի ուժայինների հատուկ գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 7 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG