Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը տնտեսական ամբողջական էմբարգո սահմանեց Վենեսուելայի հանդեպ


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Դոնալդ Թրամփը երկուշաբթի ուշ ժամի հրամանագիր է ստորագրել, որով տնտեսական ամբողջական էմբարգո է սահմանվում Վենեսուելայի հանդեպ:

Սա ամենակոշտ պատժամիջոցն է, որ մինչ հիմա սահմանվել է սոցիալիստ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ: Մադուրոյի կառավարության ու պաշտոնյաների բոլոր ակտիվներն ու ունեցվածքը Միացյալ Նահանգներում սառեցվում են, նրանց հետ ցանկացած գործարք արգելվում է: Նման խիստ պայմանների տակ են ընդամենը մի քանի երկիր՝ Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան և Սիրիան:

Չնայած Միացյալ Նահանգները, Արևմտյան ու Լատինական Ամերիկայի առաջատար երկրները Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոին ճանաչում են որպես երկրի ժամանակավոր ղեկավար, Նիկոլաս Մադուրոն պահպանում է իր իշխանությունը: Մադուրոյին պաշտպանում են Ռուսաստանն ու Չինաստանը:

Թրամփի վերջին հրամանագիրը նաև դուռ է բացում պատժամիջոցներ սահմանելու Մադուրոյի կառավարության հետ գործարքներ կատարող երկրների և ընկերությունների հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG