Մատչելիության հղումներ

Զելենսկին թուրքական բիզնեսին հրավիրում է ներդրումներ անել Ուկրաինայում՝ այդ թվում Դոնբասում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ողջունում է Անկարա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, 8-ը օգոստոսի, 2019թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ողջունում է Անկարա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, 8-ը օգոստոսի, 2019թ․

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ, թուրքական բիզնեսին հրավիրել ներդրումներ անել Ուկրաինայում՝ այդ թվում Դոնբասում:

Ուկրաինայի և Թուրքիայի առաջնորդները պայմանավորվել են ընդլայնել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը:

Հանդիպումից հետո Զելենսկին հայտարարել է, թե հույս ունի, որ թուրքական կողմը «ակտիվ մասնակցություն կունենա» Դոնբասի վերականգնման հարցում:

Վերջին շրջանում Ռուսաստանի հետ կապերը խորացնող Թուրքիայի նախագահը, իր հերթին, հայտարարել է՝ Անկարան համարել է և համարում է, որ Մոսկվան բռնակցել է Ուկրաինային պատկանող Ղրիմը: «Թուրքիան երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի ապօրինի բռնակցումը, Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածաքային ամբողջականությանը»,- ասել է Էրդողանը, ով անընդհատ բարձրաձայնում է, թե մեծապես անհանգստացած է Ղրիմում ապրող թաթարների ճակատագրով:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG