Մատչելիության հղումներ

24-ամյա աղջիկը ցած է նետվել Կիևյան կամրջից, նրա վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱԻՆ


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է՝ այսօր ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:

Ինչպես նախարարությունն է նշում, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

«Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ է ցույց տվել: Փրկարարները պատգարակով քաղաքացուն դուրս են բերել կիրճից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG