Մատչելիության հղումներ

Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի վայրից «Ռենջ Ռովերը» փախցրած անձը կալանավորվել է


Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ասված է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հրապարակած հաղորդագրությունում:

Երևան ֊ Սևան ավտոճանապարհին «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել էին գործարար, «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները: Պայթյունից ժամեր անց Մելիք Մանուկյանի թիկնապահը, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, նստել էր իրեղեն ապացույց հանդիսացող «Ռենջ Ռովեր» մեքենան և հեռացել ոստիկանների կողմից արգելափակված տարածքից:

Միջադեպի կապակցությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG