Մատչելիության հղումներ

Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան


Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունի հետևանքները, լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունի հետևանքները, լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Այսօր պայթյուն է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

«Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի», - ասված է հաղորդագրությունում:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Պայթյունի հետևանքով վնասվել են Patriot Nissan և Range Rover մակնիշների ավտոմեքենաները, փոխանցում է ԱԻՆ-ը՝ խոստանալով ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն տրամադրել:

Պայթյունի հետևանքով վնասված ավտոմեքենաները
Պայթյունի հետևանքով վնասված ավտոմեքենաները

Ստորև՝ ԱԻՆ-ի հրապարակած կադրերը․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG