Մատչելիության հղումներ

Պեկինը բողոքում է Հոնկոնգի գործերին ԱՄՆ-ի միջամտության դեմ


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի, արխիվ

«Հոնկոնգը պատկանում է Չինաստանին, և Պեկինը վճռական պատասխան կտա Չինաստանի ինքնիշխանությանը վնասող ցանկացած գործողությունների», - այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարությունում Հոնկոնգի հարցերով ներկայացուցիչը: Դիվանագետը ամերիկացի պաշտոնյաներից պահանջել է անհապաղ դադարեցնել շփումները «Հոնկոնգի անջատականների հետ»:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին օգոստոսի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով «Հոնկոնգի ցույցերի խիզախ մասնակիցներին»:

«Հոնկոնգի բնակիչները աշխարհին ցույց են տալիս, որ ազատության, արդարության և ժողովրդավարության ձգտումները երբեք չեն կարող ճնշվել անարդարությամբ և սպառնալիքներով», - ասել է Փելոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG