Մատչելիության հղումներ

Նախորդ մեկ տարում բացահայտված հանցագործություններով պետությանը հասցված 110,5 մլրդ դրամ վնասից վերականգնվել է 30,2 մլրդ-ը


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019-ի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում բացահայտված հանցագործությունների դեպքերով Հայաստանի իրավասու մարմինների կողմից հարուցված 742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110 միլիարդ 500 միլիոն դրամ, որից վերականգնվել է 30 միլիարդ 182 միլիոնը: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը, որի կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է նախորդ մեկ տարվա ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը և դրա վերականգնման վիճակը:

«Բացահայտված ընդհանուր վնասից շուրջ 15 միլիարդ 768 միլիոն դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Իսկ մնացած մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով», - ասված է հաղորդագրությունում:

Բացի բացահայտված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասից, վերը նշված քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել են նաև պետության նկատմամբ չկատարված գույքային պարտավորություններ՝ 1 միլիարդ 413 միլիոն դրամի չափով, ինչպես նաև 1 միլիարդ 952 միլիոն դրամի չափով տույժ-տուգանք: Դրանցից չկատարված պարտավորությունները նախաքննության ընթացքում ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե, իսկ տույժ-տուգանքից պետական բյուջե է վճարվել 1 միլիարդ 943 միլիոն դրամը, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG