Մատչելիության հղումներ

Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնելու մամոգրաֆիայի անվճար հետազոտություն. նախարար


Շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ կնքվել է շարժական մամոգրաֆի պայմանագիրը։

Ըստ նախարարի, ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:

Սքրինինգը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG