Մատչելիության հղումներ

Ռուսաստանից Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 6,4 տոկոսով


Ընթացիկ տարվա հուլիսին Ռուսաստանից Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 6,4 տոկոսով: Այս մասին հայտնում է Վրաստանի Զբոսաշրջային ազգային վարչության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին՝ վկայակոչելով վիճակագրական տվյալները:

Նրա խոսքով՝ եթե 2018 թվականի հուլիսին Վրաստան է այցելել 169,8 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ, ապա այս տարվա հուլիսին այդ թիվը նվազել է մինչև 159 հազար: Միևնույն ժամանակ, օդային ճանապարհով Վրաստան այցելող ռուսաստանցիների թիվը նվազել է 48,8 տոկոսով, փոխարենը՝ 7 տոկոսով ավելացել է ցամաքային ճանապարհով ժամանողների թիվը:

Ռուսաստանյան իշխանությունները հուլիսի 8-ից անորոշ ժամկետով արգելել են երկու երկրների միջև բոլոր ուղիղ չվերթները: Արգելքի պատճառով «Վրացական ավիաուղիներ»-ը մի քանի շաբաթվա ընթացքում կորցրել է մոտ 25 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG