Մատչելիության հղումներ

Վեդու ծննդատանը ծննդկանի և նորածնի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել


ՀՀ քննչական կոմիետի շենքը Երևանում, արխիվ
ՀՀ քննչական կոմիետի շենքը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Օգոստոսի 2-ին՝ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ ամսում: 2019թ․ օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, պտուղը ծնվել է մահացած վիճակում, իսկ ծննդկանը 2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, մահացել է վիրահատությունից հետո», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ», ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ծննդկանի և նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, բժշկական կենտրոնից առգրավվել են ծննադաբերության, նորածնի զարգացման պատմագիրը, հղիի և ծննդկանի անհատական քարտը, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի հերթապահ անձնակազմը: Նախաքննությունը շարունակվում է, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG