Մատչելիության հղումներ

Հարկային արտոնություն ստանալու համար Կառավարությանը դիմել է շուրջ 130 բարձր տեխնոլոգիական ընկերություն․ վարչապետ


Հայաստանի կառավարության շենքը Երևանում
Հայաստանի կառավարության շենքը Երևանում

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հարկային արտոնություն ստանալու համար Կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։

Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը գրել է, որ մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում 1000 դոլար աշխատավարձով։

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ ընկերությունների շուրջ 20 տոկոսը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից և Մալթայից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG