Մատչելիության հղումներ

«Իրանը կշարունակի չեղարկել միջուկային պայմանագրի կետերը»․ Զարիֆ


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աստիճանաբար հրաժարվել 2015 թվականի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններից:

«Երրորդ քայլն այդ ուղղությամբ կլինի ներկայիս վիճակին համապատասխան գործողություն, Իրանը կշարունակի չեղարկել միջուկային պայմանագրի կետերը», - չմանրամասնելով ասել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Իրանը մայիսին հայտնել է ստանձնած պայմանավորվածություններից հրաժարվելու մասին և ավելացրել է հարստացված ուրանի քանակը: Ավելի ուշ Իրանը նաև ավելացրել է ուրանի հարստացման աստիճանը:

Միացյալ Նահանգները դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ, այդ պայմանագիրն Իրանին անհրաժեշտ է սոսկ ժամանակ շահելու և ատոմային ռումբ ստեղծելու համար:

Միջազգային համայնքը՝ Ռուսաստանը, Չինաստանը և Եվրամիությունը, պայմանագիրն ուժի մեջ պահելու կողմնակիցներ են:

Իրանը հայտարարել է, որ ի պատասխան Միացյալ Նահանգների քաղաքականության է աստիճանաբար հրաժարվում 2015 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG