Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով տուժածները տեղափոխվել են Ստավրոպոլի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց


Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հաղորդարություն է տարածել, ըստ որի Աստրախան-Ստավրոպոլ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժածները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։

«Համաձայն ստացված տեղեկատվության, տուժել է 1980թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին և 2015թ․-ին): Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար», - ասված է հաղորդագրությունում։

ԱԻՆ-ն էլ հաղորդում է, որ բժիշկները Ե.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ երեխաներինը՝ բավարար:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել էր, որ այսօր ժամը 16:35-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Ըստ ԱԻՆ-ի, պատահարի հետրանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG