Մատչելիության հղումներ

Բոլթոն. Կիմ Չեն Ընը նախագահ Թրամփին տված խոստումը չի խախտել


ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, թե Հյուսիսային Կորեայի կարճ հեռահարության հրթիռների վերջին փորձարկումները չեն խախտել Կիմ Չեն Ընի՝ Դոնալդ Թրամփին տված խոստումը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վերաբերյալ:

«Կարծում եմ՝ նախագահը Կիմ Չեն Ընին ընդառաջ իսկապես անսովոր քայլ կատարեց՝ հունիսի 30-ին ապառազմականացված գոտում անցնելով Հյուսիսային Կորեայի տարածք ու ևս մեկ անգամ Հյուսիսային Կորեայի դիմաց դուռ բացեց ռազմավարական որոշում ընդունելու՝ միջուկային զենքից հրաժարվելու և ուրիշ ապագա քայլելու համար», - ասել է Ջոն Բոլթոնը:

Ինչ վերաբերում է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված աշխատանքային բանակցությունների վերսկսմանը, նա ասել է, թե սպասում են Փհենյանի պատասխանին:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներն այսօր հաղորդել են, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է նոր տեսակի հրթիռների արձակմանը: «Հուլիսի 31-ի փորձարկումը հաստատել է ամբողջ համակարգի ռազմական էֆեկտիվությունը», - նշված է Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցների այսօրվա հրապարակումներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG