Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները Շվեյցարիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել երկրի նախագահին


Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրեր, արխիվ
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրեր, արխիվ

Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունը: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին երկրի ազգային տոնի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում:

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել, ինչի մասին է վկայում տարեսկզբի մեր հանդիպումը Դավոսում», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք նոր լիցք հաղորդել ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների բարեկամական կապերի վրա հիմնված հայ-շվեյցարական փոխգործակցությանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - գրել է Փաշինյանը Մաուրերին:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և շահագրգռված ենք ընդլայնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համոզված եմ, որ հայ-շվեյցարական գործընկերային կապերի ընդլայնումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ իր ուղերձում մասնավորապես նշել է Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG