Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ


Երվանդ Ղազանչյան

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա, որ մահացել է մեր թատերական արվեստի վաստակաշատ դեմքերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Նա ամբողջովին նվիրված էր թատրոնին ու բեմին: Եվ ինչպես նա իրեն չէր պատկերացնում առանց թատրոնի, այնպես էլ թատրոնն է դժվար պատկերացնել առանց Երվանդ Ղազանչյանի: Երևանի, Գյումրիի, Կապանի թատրոնները, որոնց նա կապված էր տասնամյակներով ձգված իր ստեղծագործական ու աշխատանքային կենսագրությամբ և անգամ անձնական կյանքով», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:

«Ղազանչյանը վարպետության դպրոց էր՝ որպես ռեժիսոր, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար և, անշուշտ, որպես մարդ, որից սովորելու բան կար և հնարավոր էր սովորել: Իսկ Երվանդ Ղազանչյան-Գալյա Նովենց զույգը հրաշալի էր թե որպես ընտանիք, թե որպես արվեստին անմնացորդ ծառայելու օրինակ», - գրել է Արմեն Սարգսյանը՝ իր ցավակցությունները փոխանցելով Երվանդ Ղազանչյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Թատերական գործիչների միության նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանը մահացել է երեկ՝ կյանքի 82-րդ տարում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG