Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երկուշաբթի օրը աշխատանքային այցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում և մարտական հենակետերում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

Հենակետերից մեկում ԶՈՒ ԳՇ պետը ճաշել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ստուգել դիրքապահներին տրամադրվող սննդամթերքի որակը:

Գեներալ-լեյտենանտ Դավթյանը խրախուսել է մարտական հերթապահության կրման ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին:

Վերջին օրերին իրավիճակը հյուսիսարևելյան սահմանագոտում լարված է, ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից զոհվել է 24-ամյա պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG