Մատչելիության հղումներ

Արցախի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ


Լուսանկարը՝ Արցախի ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի ՊՆ լրատվականի

Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երեկ այցելել է հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկն ու տվյալ զորամասի պահպանության տեղամասեր:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Աբրահամյանը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բարդ աշխարհագրական պայմաններում մարտական հերթապահություն տանող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:

ՊԲ հրամանատարն անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG