Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման հանձնախումբն անդրանիկ նիստն է գումարել


Արտապատկերում Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսնակի հրապարակած տեսանյութից

Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն և անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն: Այս մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ այսօր ելույթ ունենալով Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստին:

«Մեր ազգային շահերն ու նպատակներն արտացոլող ռազմավարական փաստաթղթում կամփոփվեն ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման նոր հնարավորությունների զարգացման և ընդլայնման նախաձեռնողական գործուն ուղիները ու մոտեցումները, ինչը հնարավորություն կտա վերաիմաստավորելու մեր անելիքները միջազգային հարթակում, տարածաշրջանում և մեր երկրի ներսում», - Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսնակի փոխանցմամբ՝ ասել է Գրիգորյանը:

«Բազմաշերտ այս գործընթացում մեկ բան ակնհայտ է՝ մենք պատրաստվում ենք առաջնորդվել ըստ մեր ազգային շահերի, նպատակների և առաջնահերթությունների: Հենց այդ պատասխանատվությամբ էլ պայմանա­վորված է միջգերատեսչական այս հանձնախմբի կազմի ներկայացուցչական մակարդակը: Վստահ եմ, որ մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով ստանձնելու գործընթացի առաջնոր­դությունը՝ ապահովելով ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլ նաև հանրային շրջանակների ակտիվ ներգրավվածություն փաստաթղթի նախագծի մշակման ողջ գործընթացում», - հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ելույթին հետևել է հանձնախմբի փակ քննարկումը:

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբը ձևավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 16-ի որոշմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG